Իհարկե, հոլիվուդյան աստղերը բավականին շատ դրամական միջոցներ ունեն և առանց վնասներ կրելու կարող են շքեղ հարսանիք անել: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ շատ ամուսնական զույգեր արագ ամուսնալուծվում են, ապա հասունացել է վնասները, ինչպես նաև ամուսնական կյանքի ամեն օրվա արժեքը հաշվարկելու ժամանակը:
Այսպես, օրինակ, Քիմ Քարդաշյանը և Քրիս Համֆրիսը բաժանվել են ամուսնությունից 72 օր հետո: Հարսանիքի վրա նրանք 6,5 միլիոն ֆունտ են ծախսել, իսկ ամուսնական կյանքի ամեն օրը նրանց 90,278 ֆունտ է արժեցել:
Ցանկության դեպքում կարելի է հաշվարկել նաև ամուսնալուծված այլ զույգերի համատեղ կյանքի ամեն օրվա արժեքը:
Լիզ Հելին և Արուն Նայարն արդեն երկու շքեղ հարսանիքներ են ունեցել: 4 տարի անց նրանք ամուսնալուծվել են: Նրանց հարսանիքը 1,6 միլիոն ֆունտ է արժեցել: Սըր Փոլ Մաքարթնին և Հիզեր Միլլսն ամուսնացել են Իռլանդիայում՝ 2002 թ.: 2008 թ. նրանց երջանիկ ամուսնությունն ամուսնալուծությամբ է ավարտվել։ Պարզվել է, որ ամուսնության վրա նրանք 2 միլիոն ֆունտ են ծախսել:
Թոմ Քրուզն ու Քեթի Հոլմսը 2006 թ. ամուսնացել են Իտալիայում: Հարսանեկան արարողությունը նրանց 1,2 միլիոն ֆունտ է արժեցել:







































