Այսօր Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի գերեզմանատանը 20-ամյա Լյուքս Ստեփանյանի դին հողին հանձնեցին: Նախ արձակվեց երեք համազարկ նրա պատվին, ինչպես նաև հնչեց ՀՀ հիմնը:
Նշենք, որ մայիսի 15-ին Նոյեմբերյանի զորամասում սպանված զինծառայող Լյուքս Ստեփանյանի ծնողները այսօր որդու դին փորձում էին Երևան բերել` Հանրապետության հրապարակ` ի նշան բողոքի:









































