Թուրքական Yeni Şafak թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արևմուտքում գտնվող Իզմիր նահանգի բնակիչներից մեկը դիմել է դատարան՝ հայց ներկայացնելով իր կնոջ դեմ, որը, նրա խոսքով, վիրավորել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին։
Հայցվոր Ալի Դ.-ն որպես իր խոսքերի ապացույց ներկայացրել է կնոջ խոսքերի ձայնագրությունը, որի հեղինակն ինքն է։ Ձայնագրությունում լսվում է կնոջ արձագանքն Էրդողանի ելույթներից մեկի ժամանակ։
Հայցվորը հայտարարել է, որ հայց կներկայացներ անգամ իր հոր դեմ, եթե նա վիրավորեր երկրի նախագահին։ Հաղորդվում է, որ Ալիի կինը, իմանալով ամուսնու կողմից իր դեմ դատական հայց ներկայացնելու մասին, ամուսնալուծվել է։









































