«Օսկար» մրցանակաբաշխության հայտնի արձանիկի հեղինակը քանդակագործ Ջորջ Սթենլին է, իսկ արձանի դիզայնի հեղինակը MGM կինոընկերության բեմադրող նկարիչ Սեդրիք Գիբբոնսն է:
Գիբբոնսը ստեղծել է կինոժապավենի սկավառակի վրա կանգնած ասպետի էսքիզը՝ ձեռքին երկսայր սուր: Որպես բնորդ՝ նա ընտրել է դերասան Էմիլիո Ֆերնանդեսին: Սկավառակի վրա փաթաթված կինոժապավենի հինգ շրջանները խորհրդանշում են Ակադեմիայի հինգ բաժինները՝ պրոդյուսերներին, սցենարիստներին, ռեժիսորներին, դերասաններին և տեխնիկներին: «Օսկարի» արձանիկի բարձրությունը 33,5 սմ է, կշիռը՝ 3,5 կգ:
1983-ից սկսած՝ արձանիկն արտադրվում է Չիկագոյի R.S. Owens & Company գործարանում:






























































