Երգչուհու PR տնօրեն Դենիս Կոզլովսկին ասել է, որ երգը, որը Ջամալան պատրաստվում է «Եվրատեսիլում» երգել, քաղաքական ենթատեքստ չի պարունակում: Այդ մասին նա հայտնել է govoritmoskva ռադիոկայանի եթերում:
Ավելի վաղ «Եվրատեսիլի» պաշտոնական ներկայացուցիչ Պոլ Ջորդանը հայտարարել էր, որ Ղրիմի թաթարների արտաքսման մասին ուկրաինական երգչուհի Ջամալայի երգի տեքստը կստուգվի: Նրա խոսքով` եթե անհրաժեշտ լինի, երգչուհուն կխնդրեն որոշ բառեր փոխել: Ջամալայի երգը մրցույթին թողնելու որոշումը կընդունվի մարտի 14-ին:
Իսկ Պետդումայի տեղեկատվական քաղաքականության գծով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վադիմ Դենգինը հույս է հայտնել, որ «Եվրատեսիլի» ղեկավարությունը երգը չի թույլատրի մրցույթին: Նա այն համարել է տարօրինակ ընտրություն և վստահություն է հայտնել, որ ձայները հատուկ կեղծել են Ռուսաստանին վիրավորելու համար:









































