Շոտլանդիայից 100-ավոր մղոններ հեռավորության վրա գտնվող քարե փոքրիկ կղզու վրա 2 ամիս անցկացնելու գաղափարը ոգևորել է արկածների սիրահար Նիկ Հենկոկին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նա ապրելու է նեղ պատիճի մեջ, եթե կարողանա այն բարձրացնել հանգած հրաբխի վրա:
Ընդ որում՝ բրիտանացին խոստովանում է, որ այդտեղ իրեն հարմարավետ չի զգալու, բացի այդ՝ քամիները կարող են քշել-տանել «տնակը»:











































