Զարգացող համաշխարհային շուկաները փորձում են հաղթահարել չափազանց մեծ պարտքերի բեռը և աճի դանդաղումը, մինչ ինֆլյացիան աճում և արժեզրկում է իրենց արժույթները: Այս մասին գրում է The Economist-ը:
Պարբերականի տեղեկությամբ՝ Չինաստանը տագնապների գլխավոր պատճառն է, որոնք առայժմ չի հաջողվել փարատել: Չինական աճը կրճատվել է, իսկ բորսաները վախենում են հետագա անկումից մյուս երկրների խնդրի պատճառով:
«Նույնիսկ եթե արդյունաբերական ակտիվությունը պահպանվի ներկայիս մակարդակի վրա, վախերը կմնան պարտքի բեռի պատճառով: Եվրագոտու ճգնաժամը մղվել է երկրորդ պլան, բայց դա չի նշանակում, որ այն լուծված է: Եվրոպական խնդիրները պարզապես վերաճել են քրոնիկականի»,- գրում է պարբերականը:
Հոդվածում ասվում է, որ առայժմ հույս դնել կարելի է միայն ԱՄՆ տնտեսության վրա, թեև արդեն նկատելի են ազդանշաններ, որոնք վկայում են վերահաս ռեցեսիայի մասին:
Նոր տնտեսական ճգնաժամի դեմ պայքարում քաղաքական գործիչների ընտրությունը կարելի է բաժանել 2 մասի: Առաջինը գործողություններն են՝ կոչված վստահեցնել, որ կենտրոնական բանկերը նպատակաուղղված կլինեն տնտեսական գործընթացների վերականգնմանը: Երկրորդը ճկուն և շատ ճշգրիտ ֆիսկալ քաղաքականությունն է: