Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ սիրիական ընդդիմության հանդիպումը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադում անցկացվելու է փետրվարի 23-ին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ սիրիական ընդդիմությունը դեռ վերջնական որոշում չի ընդունել հրադադարի համաձայնության մասին, և որ այդ հարցը շարունակում է քննարկումների առարկա հանդիսանալ ընդդիմադիր խմբերի միջև։








































