Աֆղանստանի խորհրդարանը քննարկում է բռնությունից կանանց պաշտպանության մասին օրենքը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Օրենքը, մասնավորապես, արգելում է աղջիկներին մինչև չափահաս դառնալն ամուսնացնելը, հարկադիր ամուսնությունն ու կանանց հանդեպ բռնությունը:
Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայն այդ օրենքը ստորագրել է 4 տարի առաջ, սակայն առանց խորհրդարանի համաձայնության: Այդ քննարկման ընթացքում օրենքի շատ կետեր կարող են կասեցվել, օրենքը կարող է ընդհանրապես խորհրդարանական քննարկում չանցնել:







































