Sunday, 05 07 2026
Անհետ կորածների հարցը Բաքուն օգտագործում է հակահայկական ներքին կոնսոլիդացիայի համար
Ընդդիմադիր դաշտը օտարերկրյա գործակալներից պետք է ազատել. իշխանությունը կարևոր առաքելություն ունի
09:45
70 տարի անց Սիբիրի մի մասը կարող է վերածվել անտառատափաստանի
09:30
Միլիոնավոր դոլարների գանձեր՝ մեկ աճուրդում․ Sotheby’s-ի բացառիկ ցուցադրությունը
09:15
Չինական ընկերությանը պարտավորեցրել են Louis Vuitton-ին վճարել 1,5 միլիոն դոլար
Թրամփը կընդունի՞ Պուտինի «սպառնալիքը»
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի

Ադրբեջանցիները կեղծ տեղեկություններ են տարածում ազգությամբ եզդի զինծառայողների մասին

Վերջին օրերին ադրբեջանցի քարոզիչները ջանք ու եռանդ չեն խնայում հայ-ադրբեջանական սահմանում զոհված ազգությամբ եզդի զինծառայողներին որպես ահաբեկիչներ ներկայացնելու համար և կեղծ տեղեկություններ են տարածում իբր Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների, մասնավորապես` եզդիական համայնքի նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ:

Նման կեղծիքի տարածումը ուղղված է ոչ միայն եզդի ժողովրդի դեմ, այլև պետական մակարդակով հայերի հանդեպ Ադրբեջանում արմատավորված ատելության մթնոլորտի տարածման նպատակ ունի:

Ի տարբերություն Ադրբեջանի՝ Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների նկատմամբ որևէ բռնաճշում, որևէ խտրականություն չի կիրառվում: Հայ ու եզդի ժողովուրդները դարավոր բարեկամներ են, ու այսօր էլ ՀՀ-ում բնակվում է մոտ 60 հազար եզդի: Ի տարբերություն աշխարհի շատ երկրների` Հայաստանում եզդիների իրավունքները պաշտպանված են օրենքով: 32 դպրոցներում դասավանդվում է եզդիերեն, համայնքն ունի եզդիերեն ռադիոհեռարձակման ժամեր:

Եզդի ժողովրդի զավակները հայ ժողովրդի և Հայաստանում բնակվող ազգային այլ փոքրամասնությունների` եզդի, ասորի, հույն, քուրդ, ռուս, հրեա, լեհ, ուկրաինացի քաղաքացիների հետ միասին մասնակցում են Հայաստանի զարգացմանն ու հզորացմանը: Մեծ է եզդի ժողովրդի ներդրած ավանդը Արցախյան ազատամարտում, նրանց մասնակցությունը ՀՀ և Արցախի սահմանների պաշտպանությանը: Արցախյան պատերազմի տարիներին եզդիների 500 հոգանոց ջոկատը կանգնած է եղել հայ ժողովրդի կողքին, և այսօր էլ եզդի պատանիները, որպես Հայաստանի Հանրապետության լիիրավ քաղաքացիներ, ազգային փոքրամասնությունների այլ ներկայացուցիչների հետ միասին պատվով ծառայում են զինված ուժերում:

Վստահ ենք, որ ինչպես Հայաստանի ամեն քաղաքացի, այստեղ ազատորեն բնակվող եզդիները պատրաստ են Հայկական բանակի զինվորների հետ միասին պաշտպանել սահմանները թշնամիների հարձակումներից և ոտնձգություններից:

 

Աշխարհի և Հայաստանի եզդիների մության նախագահ

Ազիզ ԹԱՄՈՅԱՆ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում