Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Այո՛, ԲՀԿ-ն չի կարող լինել Դավիթ Շահնազարյանի, Արամ Սարգսյանի, Մակեյանի, Գիմիշյանի նման ընդդիմություն

Այն դեպքում, երբ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պարզ հայերենով հայտարարեց, որ ԲՀԿ-ն չի կարող լինել ընդդիմություն, քաղաքական որոշ գործիչներ ջանասիրաբար փորձում են հասարակությանը հակառակում համոզել: Վարդան Օսկանյանն, օրինակ, երեկ գրառում է կատարել, որում ցանկություն է հայտնում հասնել ընդդիմության համախմբման: Իսկ կուսակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր հարցազրույցներից մեկում Ծառուկյանի հայտարարությունն այլ որևէ կերպ շտկելու ձև չգտնելով՝ որոշել է ստանձնել ՀԱԿ-ի այն հատվածի դերը, որը ՀԱԿ-ԲՀԿ համագործակցությունը չընդունելու պատճառով դաշինքից դուրս եկածներին մեղադրում է ազգի դավաճանության մեջ: Զոհրաբյանը, մասնավորապես, ցույց տալու համար թե իբր թյուրըմբռնում է եղել Ծառուկյանի հայտարարության հետ կապված՝ ասել է․«Այո՛, մենք չնեք կարող լինել դավիթշահնազարյանների, արամսարգսյանների, գիմիշյանների, մակեյանների նման ընդդիմություն»։

«Առաջին լրատվական»-ը «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանին խնդրեց մեկնաբանել Ն. Զոհրաբյանի հայտարարությունը։ «Նախ, երկու հարթության մեջ ասեմ՝ այո՛, Նաիրա Զոհրաբյանը ճիշտ է, որ իրենք չեն կարող լինել մեզ նման ընդդիմություն. 17 տարի երեք նախագահներին ընդդիմադիր լինել՝ դա նշանակում է առնվազն բանտերով, դժոխքներով անցնել, մեկ օր անգամ չեն դիմանա, և այդ հարցում ես իրենց հետ համամիտ եմ: Իսկ ինչ վերաբերում է այն հարթությանը, որով դիտարկում է իր ասածը, ապա ես ասել եմ և կրկնում եմ՝ «Բարգավաճ Հայաստանից» եթե հանես Գագիկ Ծառուկյանի փողերը, այնտեղ ոչինչ չի մնա, որևէ կապ չունի քաղաքականության հետ այդ կառույցը: Կուսակցությունների քաղաքականությունը որոշվում է ընտրությունների միջոցով, հանրության կողմից ստացված քվեով, բայց Հայաստանում ընտրական համակարգը գոյություն չունի, գործում է վարչական ռեսուրսը և փողը. հիմա վարչական ռեսուրսը լիարժեք օգտագործում է Հանրապետականը, իսկ փող բաժանելը, բացի իրենից, նաև հասու է «Բարգավաճին», հիմա եթե «Բարգավաճից» այդ փող բաժանելու քվոտան հանես, ապա այս տարի «Առաքելություն» կուսակցությունը մասնակցեց ավագանու ընտրություններին, այդ չափի ձայներ կհավաքեն երևի»,- ասաց նա:

Իր հերթին «Քրիստոնեա-ժողովրդավարական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, մեկնաբանելով ԲՀԿ-ական պատգամավորի հայտարարությունն, ասաց. «Այդ ո՞վ է այդ Նաիրա Զոհրաբյանը՝ խոսքը քաղաքական դաշտին է չէ՞ վերաբերվում, ես այդպիսի քաղաքական գործիչ չգիտեմ»:

Ս․ Գիմշյանը հավելեց, որ եթե այդպիսի հայտարարություններ են անում, ապա գոնե պետք է լինել ընդդիմություն. «Ինքը հիմա իշխանության մաս է կազմում, իշխանություն է՝ թող իշխանության գնահատականը տա, սկսի իրենից, նոր անդրադառնա ընդդիմությանը։ Երկրորդը՝ ես այնքան երջանիկ եմ, որ նա ինձ նման չէ, որովհետև եթե ինքն ինձ նման լինի, ապա ես էլ պետք է իր նման լինեմ՝ Աստված չանի ես էլ Նաիրա Զոհրաբյանի նման լինեմ: Կարծում եմ՝ նա ամբողջ կյանքում այնքան է Աստծո պատվիրանները խախտել, որ մնացած կյանքում պետք է աղոթք անի ու մոմ վառի: Իսկ ընդհանրապես թող իր գործերով զբաղվի՝ նա քաղաքական դաշտի հետ կապ չունեցող մարդ է, նա ո՞վ է, որ ընդդիմությունից խոսի։ Ես Նաիրա Զոհրաբյան քաղաքական գործիչ չեմ ճանաչում և խորհուրդ չեմ տալիս այդ տիպի մարդկանց նման բառեր օգտագործել։ Ես ինձ կոռեկտ եմ պահում անգամ իշխանության մասին խոսելիս»:

Նախկինում մեր խնդրանքով «Հանրապետություն» կուսակցության անդամ Լյովա Եղիազարյանը ևս անդրադարձել էր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությանը․«Արամ Զ․ Սարգսյանը երբևէ ԲՀԿ-ից և մանավանդ տիկին Նաիրայից չի պահանջել դառնալ ընդդիմություն։ Նման խնդիր իր առաջ դրել էր Լևոն Տեր-Պետրոսյանը, հետևաբար եթե ԲՀԿ-ն դառնա ընդդիմություն՝ ապա կարող է նմանվել Լևոն Զուրաբյանին, Գագիկ Ջհանգիրյանին կամ ամենաքիչը՝ Աշոտ Սարգսյանին»:

Ի դեպ, ԲՀԿ առաջնորդի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հայտարարություն էր տարածել՝ առ այն, որ Գագիկ Ծառուկյանը մոտ օրերս «չի զլանա» (ասել է թե` հանրությանը մեծ լավություն կանի) և հանդես կգա հայտարարությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում