Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի փետրվարի 19-ի որոշմամբ «ԹԵԼ-ՍԵԼ» ՓԲԸ վճարահաշվարկային կազմակերպությանը տրամադրվել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն:
«Թել-Սել» ընկերության տնօրենների խորհուրդը ղեկավարում է Արտաշես Ավետիսյանը, որը մինչ այդ ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարարն էր:
«Թել-Սել»-ը վճարումների ընդունման ամենախոշոր համակարգն է, որն ակնթարթային վճարման 1000-ից ավելի տերմինալներ ունի Հայաստանում ու Ղարաբաղում։ Իսկ վերջերս մամուլում գրվեց, որ «Թել-Սել» ընկերությունը, որի տերմինալների միջոցով նաև հեռախոս են լիցքավորում, ինտերնետի և այլ ծառայությունների դիմաց ակնթարթային վճարումներ կատարում, թանկացրել է որոշ ծառայությունների գները։ Հեռախոս լիցքավորելու համար այժմ 1000 դրամից ոչ թե 30 դրամ է պահվում, այլ՝ 35։









































