«Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտին խոսել է ակումբի հետ իր կոնֆլիկտի մասին:
«Ցանկանում եմ խաղալ, քանի որ ինձ դեռ ֆուտբոլիստ եմ զգում: Մինչ այժմ պահպանել եմ խաղալու և խաղադաշտ դուրս գալու ցանկությունս: Առաջինն եմ գալիս մարզումներին և հեռանում վերջինը:
Ցանկանում եմ շարունակել ֆուտբոլ խաղալ: Ոչ ոք չի կարող ստիպել ինձ ավարտել կարիերաս: Կարող են խոսել, ինչ ուզում են: Բայց վերջին խոսքն իմն է լինելու: Գիտեմ, որ դեռ կարող եմ օգնել թիմիս:
Իսկ ապագայիս մասին որոշում կկայացնեմ հունիսին: Հիանալի մարզավիճակում եմ, պայմանգրիս ժամկետն էլ ավարտվելու է ամռանը: Այդ ժամանակ էլ կորոշեմ, թե ինչ պետք է անեմ:
Ցավում եմ, քանի որ դժգոհ եմ ստեղծված իրավիճակից և ինձ շրջապատող մարդիկ նույնպես անհանգիստ են: Ցանկանում եմ, որպեսզի այս ամենն ավարտվի: Հուսով եմ, որ ինձ հետ արդարացի կվարվեն»,- Football Italia-ն մեջբերում է Տոտիի խոսքերը:








































