Ֆրանսիայում միասեռ ամուսնությունները օրինականացնող օրենքը հասարակությանը բաժանել է 2 մասի: Եթե նախագահ Ֆրանսուա Օլանդը մայիսի 18-ին ստորագրի այդ օրենքը, ապա Ֆրանսիան աշխարհում կդառնա 14-րդ երկիրը, որը օրինականացնում է նման հարաբերությունները: Հիշեցնենք, որ տվյալ փաստաթուղթն արդեն հաստատվել է Սահմանադրական խորհրդի կողմից՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Այս փաստաթուղթը շատ վեճերի առիթ է տվել: Շատ-շատ: Ես հասկանում եմ, որ դրանք արդարացված են: Խորհրդարանականներն արտահայտվել են: Սահմանադրական խորհրդի անդամները ևս հայտնել են իրենց տեսակետը՝ կապված այս օրենքի հետ: Մայիսի 18-ին ես այն կստորագրեմ»,- ասել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:





































