Բուլղարիան Բուրգասում Թուրքիայի գլխավոր հյուպատոսության կցորդ Ուրուգ Էմիրօղլուին հայտարարել է անցանկալի անձ (պերսոնա նոն գրատա), հայտնում է Focus գործակալությունը:
«Թուրք դիվանագետ Ուգուր Էմիրօղլուն լիազորվել է որպես սոցիալական հարցերով կցորդ, սակայն ժամանակի մեծ մասը զբաղվել է կրոնական գործունեությամբ»,- գրված է հոդվածում:
Բացի դրանից՝ թուրք դիվանագետը «ճնշում է գործադրել որոշակի քաղաքական կուսակցությունների վրա, որը համարվում է կոպիտ միջամտություն Բուլղարիայի ներքաղաքական գործընթացներին»,- գրում է Focus-ը:









































