Անգլիայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակներում Լոնդոնի «Չելսի»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Մանչեսթեր Սիթի»-ին և ջախջախեց 5:1 հաշվով:
Մանուել Պելեգրինին այս խաղում նաև փորձարկում էր ակումբի երիտասարդական թիմի մի քանի ֆուտբոլիստների:
Այսպիսով, «ազնվականներ»-ը կարողացան հաղթել մրցակցին և դուրս գալ Անգլիայի գավաթի ¼ եզրափակիչ:
«Չելսի»-«Մանչեսթեր Սիթի»` 5:1
1:0 Կոստա (35՛), 1:1 Ֆաուպալա (37՛), 2:1 Վիլիան (48՛), 3:1 Կեհիլ (53՛), 4:1 Ազար (67՛), 5:1 Տրաորե (89՛)






































