Էնտուզիաստներ Ռիչարդ Վանը և Իվան Օուենը մատների բնածին արատներ ունեցող երեխաների համար էժանագին պրոթեզ են ստեղծել: Այն ընդամենը 150 դոլար արժե: Հատկանշական է, որ նորույթը 3D տպիչով է տպված, որն էլ բացատրում է դրա ցածր գինը:
Ծրագրում 4 երեխաներ են ընդգրկված, որոնք փորձարկելու համար ռոբոտացված պրոթեզներ են ստացել: Հարկ է նշել, որ ծրագրի մշակողն իր ձեռքի մատները կորցրել է փայտամշակման արտադրամասի վթարի ժամանակ: Հենց դա է դրդել է նրան ստեղծել Robohand-ը:






































