Թուրքական Anadolu գործակալության երեք թղթակիցները, որոնց առևանգել էին PKK-ի ապստամբները, ազատվել են: Այս մասին ասվում է գործակալության կայքում:
Նախնական տվյալներով՝ առևանգման պատճառը եղել է այն, որ նրանք ռեպորտաժ են պատրաստել «առանց Քրդստանի աշխատավորական կուսակցության թույլտվության»:
Լրագրողներն առևանգվել էին Մարդին գավառի Նուսայբին քաղաքում:












































