H&M-ի համար արված առաջին լուսանկարների հրապարակումից հետո մենք կարող ենք դիտել ֆոտոշարքից էլի մի քանիսը: Բրենդը պաշտոնապես հրապարակել է շիկահեր գեղեցկուհու մասնակցությամբ ամբողջ պրոմո-ակցիան:
Եթե առաջին կադրում Քրեզը պատուհանի ֆոնին արկածների էր սպասում, ապա ակցիայի մնացած մասը ցույց է տալիս, որ ժամանցն իրեն երկար սպասեցնել չի տվել: Եվ, ահա, աղջիկն արդեն լողափին ուրախանում է ընկերների հետ, այնուհետև պարում է երեկույթին, կամ ուղղակի փորձում է նորաձև հագուստները:
Դրանք նոր հավաքածուի մեջ ամառային են ստացվել, առաջին հերթին՝ գույների, այնուհետև՝ կարճ ձևվածքի և առավելագույն բացվածքների շնորհիվ:









































