Շվեյցարացի հետազոտողները եզրակացրել են, որ բնակության քաղաքային միջավայրը կարող է կենտրոնական դեր խաղալ ճարպակալման մակարդակում: Այս մասին newsyou.info-ն:
Գիտնականներն այսպիսի եզրակացության են եկել Լոզանի բնակիչների հետազոտության արդյունքների հիման վրա, որոնք երեքշաբթի հրապարակվել են the British Medical Journal Open պարբերականում: Միաժամանակ, գիտնականները պարզել են, որ Լոզանի արևմտյան մասում, որտեղ ապրում են առավելապես աշխատավոր դասի ներկայացուցիչներ, ճարպակալման մակարդակն ավելի բարձր է, քան քաղաքի արևելյան և հարավային մասերում:
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ կրթությունը, եկամտի մակարդակը, տարիքը, առողջական վիճակը, ազգությունը, սեռը, ալկոհոլի գործածությունը զգաի ազդեցություն չեն ունենում քաղաքացիների միջին քաշի վրա:
Գիտնականների հիմնական եզրակացությունն այն է, որ ճարպակալման մակարդակում որոշիչ դեր ունի բնակության քաղաքային միջավայրին բնորոշ պայմաններում ապրելը: Այդ պայմաններից են՝ կանաչ գոտիներից հեռու լինելը, խանութներին և արագ սննդի ռեստորաններին հեշտ հասանելիությունը, աշխարհագրական մեկուսացումը:








































