ՀՀ կառավարությունը որոշել է 4.5 մլն դրամ գումար հատկացնել Դելփյան խաղերի համար, թեև Հայստանում քչերը գիտեն նման խաղերի մասին:
2013 թվականի մայիսի 16-21-ը Նովոսիբիրսկում կայանալիք «Դելփյան Նովոսիբիրսկ» խորագրով ԱՊՀ մասնակից երկրների երիտասարդական 8-րդ բաց Դելփյան խաղերին Հայաստանի Հանրապետության պատվիրակության մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարությունը որոշել է որպես նվիրաբերություն մշակույթի նախարարությանը տրամադրել 4 մլն 543.8 հազ դրամ` Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածով):
Ինչպես նաև` հանձնարարել է մշակույթի նախարարին` հատկացված գումարը Մշակութային կրթության աջակցության հիմնադրամին տրամադրել նվիրաբերության պայմանագրի հիման վրա:
Լուսանկարը` Bravo.am-ի