Բրազիլիայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Ռոնալդոն կարծում է, որ իր հայրենակից Նեյմարն ի զորու է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, տեղեկացնում է thesun.co.uk-ը:
«Ինձ դուր է գալիս Նեյմարը: Գիտեի, որ նա կկարողանա հարմարվել «Բարսելոնա»-ին: Կարծում եմ, որ նա արդեն իսկ հասել է մեծ հաջողությունների:
Կարծում եմ, որ նա կկարողանա դառնալ Մեսսիի հետնորդը: Նա ունի բավականաչափ տաղանդ, որպեսզի դառնա աշխարհի լավագույն ֆուտբոլիստը»,- հայտարարել է Ռոնալդոն:






































