Monday, 06 07 2026
11:30
Արևային երկաթգիծ. Շվեյցարական նորարարությունը՝ էներգիայի նոր աղբյուր
Դատախազական ներգործության արդյունքում Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
11:10
Ռուսական հարվածներից Կիևում կան տասնյակից ավել զոհեր ու վիրավորներ
Հիմա է Երևանում ակտիվ շինարարության սեզոնը, և օդի որակը շատ լավն է․ քաղաքապետ
10:50
Թրամփի միջամտությունից հետո ՖԻՖԱ-ն չեղարկել է ամերիկացի ֆուտբոլիստի որակազրկումն Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչից առաջ
Խնդրում ենք լուրջ մոտեցում․ սա 5 կամ 10 տարի առաջվա Երևանը չէ․ Ավինյան
10:30
Թրամփն Անկարայում կհանդիպի Ուկրաինայի և Սիրիայի նախագահների հետ
Անկյունաքարային որոշում է պետք․ Ավինյանը խոստովանեց Աջափնյակի մետրոյի կառուցման ձգձման պատճառը
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանը
Երևանում ամենասուրը խցանումների խնդիրն է․ Ավինյանը լուծումներ է առաջարկում
10:10
Մունդիալ-2026. Նորվեգիան դուրս թողեց Բրազիլիային, Անգլիան քառորդ եզրափակչում է
Ռուսական հիստերիայի իրական պատճառը՝ ՀՀ-ն ընտրել է ռազմաքաղաքական, տնտեսական դիվերսիֆիկացման ուղին
09:50
ՆԱՏՕ-ի գագաթնաժողով՝ ճգնաժամի պայմաններում
Քննչական կոմիտեն Գագիկ Ծառուկյանի տանը խուզարկություն է իրականացնում
Ծառուկյանի ահազանգը հիմքեր չունի. Հայաստանի տնտեսությունը չի փլուզվում
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ-ն ԵՄ-ի բացառիկ գործընկեն է՝ ստանում է արտոնություններ, որոնք թեկնածու երկրներին են տրվում
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գետահովիտ բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Լարսը բաց է
Իսրայելի Կնեսեթը լիազորությունները սպառվում են, Հայոց ցեղասպանության ճանաչման հարց վերջին նիստերի օրակարգում առայժմ չկա
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը մասնակցել է Պրահայի գործընթացի ավագ պաշտոնյաների հանդիպմանը
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պետքարտուղարության Հակասեմականության մոնիտորինգի և դրա դեմ պայքարի հատուկ բանագնացը շնորհակալություն է հայտնել ատելության դեմ պայքարի ուղղությամբ ՀՀ-ի հանձնառության համար
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը

Այսուհետ պիտի մտածենք՝ ինչպես բարգավաճ դարձնել մեր երկիրը. ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի ղեկավար

«Այո՛, 100 տարի մենք գոյատևեցինք, փաստեցինք, որ մենք կանք, և միշտ պիտի մնանք, բայց այսուհետ պիտի մտածենք, թե ինչպես կարող ենք մեր ազգն ավելի հզորացնել, մեր երկիրը բարգավաճ դարձնել բոլոր ուղղություններով»:

«Առաջին լրատվական»-ի  զրուցակիցն է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Կենտրոնական վարչական ժողովի անդամ, ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակի ղեկավար Վազգեն Յակուբյանը:

– Պարոն Յակուբյան, ՀԲԸՄ-ն և «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը նախորդ շաբաթ հայտարարեցին  նոր ձևաչափի համագործակցության մասին: Կուզեի նախ խոսեք նախաձեռնության մասին, թե ի՞նչ նոր շեշտադրումներ են եղել և ո՞ր ուղղությամբ է իրականացվելու այս նոր միավորման գործունեությունը:

– Սա միավորում է և ավելի է սերտացնում մեր համագործակցությունը: Երկար տարիների ընթացքում մեր կազամակերպության ներսում եկել ենք այն համոզմանը և արդեն 2011-ից սկսել էինք մտածել, թե մեր կազմակերպության նոր աշխատելաոճն ինչպիսին պետք է լինի: Համոզված ենք, որ մեր ռեսուրսները՝ լինի Հայաստանում, թե Սփյուռքում, մենք չենք կարողանում օգտագործել ճիշտ կերպով, հօգուտ մեր ազգի: Այսօր շատ հստակ է, որ մեր ազգի ամենակարևոր ներուժը մարդն է: Մեր ազգի 70 տոկոսը Սփյուռքում է, 30 տոկոսը՝ Հայաստանում: Այս ներուժի համադրումից ելնելով՝ մենք համոզվեցինք, որ Հայաստանը հայ ազգի ապագայի կորիզն է: Մենք եկանք այն համոզմանը, որ վերամշակում պետք է կատարենք Հայաստանում ոչ թե միայն ավանդական մեր ծրագրերի միջոցով, որոնք էին կրթական, մշակութային ծրագրերը, այլ նույնիսկ տնտեսական հարցերի մեջ պետք է ընդգրկվենք: Այս ամենը նկատի առնելով է, որ մենք եկանք այն եզրակացության, որ պետք է համախմբվենք: Նույն մտածումով և նույն մոտեցումով կազմակերպությունների և անհատների միջև պետք է համագործակցություն ստեղծենք:

Երևի շատ հստակ էր, որ պարոն Ռուբեն Վարդանյանը իր ուղղությամբ՝ իր իրականացրած ծրագրերի միջոցով փաստեց նախ հեռանկար, տեսիլք ունեցող ծրագրեր Հայաստանի համար: Նրա խումբը, ինքը անհատապես, դոկտոր Նուբար Աֆեյանն իր խմբի հետ և շատ զորավոր իր 300 աշխատակիցներ նվիրված մասնակցում են իր ծրագրերի մեջ: Մեզ համար հեշտ և նորմալ գործընթաց էր և որոշում էր, որ ամենաառաջին քայլերից մեկը լինի նախ պարոն Ռուբեն Վարդանյանին առաջարկել, և շատ շնորհակալ ենք, որ ինքն ընդունեց մեր վարչական ժողովի անդամ դառնալու առաջարկը, և սերտացնել հայկական բարեգործական ընդհանուր միության և IDeA հիմնադրամի միջև ծրագրերի միասնական մշակումը և ապագայի նոր ծրագրեր մշակելու ուղղությամբ: Մեր քայլերն այս ձևով ընթացան:

– Արդյո՞ք սա նշանակում է, որ եթե նախկինում Հայաստանում բարեգործական ընդհանուր միության գլխավոր հարցը Ցեղասպանության ճանաչումն էր, հիմա ավելի առաջնային է դառնում Հայաստանի զարգացումը, Հայաստանի խնդիրներն են դառնում գլխավոր հարցերը:

– Մեր կազմակերպության հարցերը հիմնովին չեն փոխվել: Մենք վերամշակեցինք կամ վերամշակելու ճանապարհը բռնեցինք, և Սփյուռքն այստեղ չպետք է չմոռանանք, բայց ուզեցինք ընդարձակել մեր ծիրը և ընդգրկել Հայաստանի տնտեսական զարգացման մեջ: Այսինքն՝ բուն հարցերը, ինչպես ասացի, նույնությամբ մնում են՝ կրթական, մշակութային ծրագրերը: Եվ պետք է ասել, որ այս ամենը մենք սկսել ենք 2011-ին, ներքին քննարկումներ կատարեցինք, եզրակացությունների հանգեցինք, բայց երբ արդեն 2015-ին մեր Ցեղասպանության 100-րդ տարելիցը նշեցինք փառավոր կերպով և՛ Հայստանում, և՛ համայն աշխարհում, և զգացինք հայ ժողովրդի միավորումը, այլ ազգերի վերաբերմունքը և հարգանքը հայ ազգի հանդեպ, տեսանք, որ ճիշտ ժամանակն է այսուհետ մտածելու գալիք մարտահրավերների մասին: Սա չի նշանակում, որ մենք մեր Ցեղասպանությունը մոռացանք, չէ, ընդհակառակը՝ Ցեղասպանությունը միշտ մեր մտքում է, անցյալ տարի շատ հոյակապ քայլ կատարեցինք, երբ բոլոր զոհերին սրբադասեցինք, երևի դա մեր ազգի ուղերձն էր, որ այսուհետ մենք պետք է բարգավաճման և փայլուն ապագա կերտելու ուղղությամբ մտածենք: Այո՛, 100 տարի մենք գոյատևեցինք, փաստեցինք, որ մենք կանք և միշտ պիտի մնանք, բայց հաջորդ քայլերը պիտի լինեն՝ այսուհետ ազգովի հավաքվել, մեր ներուժը համադրել, առաջնահերթություններով ընդառաջվել և այսուհետ մտածել, թե ինչպես կարող ենք մեր ազգն ավելի հզորացնել, մեր երկիրը բարգավաճ դարձնել բոլոր ուղություններով:

– Ձեր տեսլականը ո՞րն է, ինչպե՞ս եք պատկերացնում Հայաստանի տնտեսական զարգացումը, ի՞նչ գործիքներ են կիրառվելու:

– Արդեն IDeA-ն բավականին առաջադեմ ծրագրեր է իրականացրել, այդ ուղղությամբ իրենք մեր կազմակերպությունից բավականին առաջ են, և հենց դա է պատճառը, որ մենք ցանկացանք մեր ջանքերը մեկտեղել: Նրանք տարբեր ծրագրերի միջոցով փաստեցին, որ Հայաստանն այն երկիրն է, որտեղ կարող ենք իրականացնել ծրագրեր ոչ միայն Հայաստանի կամ նույնիսկ տարածաշրջանային մակարդակով, այլ համաշխարհային բարձր մակարդակի ծրագրեր կարող ենք իրականացնել Հայաստանում: Այստեղ ունենք շատ փայլուն երիտասարդ ներուժ, որը կարող ենք ընդգրկել այս ծրագրերում և կարող ենք համագործակցել: Արդեն համագործակցությունը սկսել ենք տարբեր կազմակերպությունների հետ: «Թումոյի» հետ ենք արդեն սկսել համագործակցել՝ ունենք համատեղ ծրագիր Գյումրիում, Ստեփանակերտում: Եվ մտածում ենք տարբեր վայրերում նույն ծրագիրն իրականացնելու մասին: Մենք համագործակցում ենք «Լույս» հիմնադրամի, «Այբ» կրթական հիմնադրամի, ինչպես գիտեք` Հայկական բարեգործական ընդհանուր միությունը հիմնադիրն էր և մինչև օրս շատ սերտ հարաբերություններ ունի Ամերիկյան համալսարանի հետ: Այսինքն՝ այս ամենը մեկտեղելով և նկատի ունենալով, որ մյուս թևի վրա, այսինքն՝ տնտեսական զարգացման ուղղությամբ պարոն Ռուբեն Վարդանյանը և իր թիմն արդեն բավականին քայլեր են արել, այդ մոտեցումն էր, որ արդեն շատ տրամաբանական էր, որ մեր ուժերը մեկտեղենք և համադրենք, և ամեն մի կողմը ինչ-որ անում է, շատ ավելի մեծ մասշտաբով և շատ ավելի բարձր որակով կարողանա առաջ ընթանալ:

– Պարոն Յակուբյան, որքան ես պատկերացնում եմ, սովորաբար Սփյուռքը Հայաստանի ներքին խնդիրները չի բարձրաձայնում օտար երկրներում, ավելի շատ Ցեղասպանության ճանաչում են պահանջում, օրինակ, ԱՄՆ նախագահից և այլն, կամ Հայաստանի իշխանություններից էլ չի պահանջում ավելի շատ հարգել մարդու իրավունքները, ավելի շատ աշխատել ժողովրդավարության ուղղությամբ: Ինչ-որ մի բան փոխվելո՞ւ է այս առումով, այս նախաձեռնությունը նշված խնդիրների վրա ուշադրություն դարձնելո՞ւ է:

– Մենք համոզված ենք, որ մեր ազգի գոյատևման կորիզը Հայաստանն է, երկիրն է, և մենք տարբեր ծրագրերի միջոցով փորձում ենք բավականին մեծ թվով երիտասարդներ բերել Հայաստան, որպեսզի իրենք ծանոթանան հայրենիքին, հայրենիքի բոլոր պայմաններին՝ լավ և վատ, տեսնեն, թե Հայաստանում ինչ հնարավորություններ կան, ծանոթանան իրենց տարեկից երիտասարդների հետ: Վստահեցնում եմ, որ երբ որ այս երիտասարդները վերադառնան իրենց գաղութները, շատ լավ կգիտակցեն և կպատմեն իրենց ընկերներին Հայաստանի մասին, մշակույթի մասին և այլն: Այնպես չէ, որ նրանք ընդհանրապես անջատ են Հայաստանի անցուդարձից, ընդհակառակը, բայց մեր Սփյուռքում, որտեղ մեր ազգի 70 տոկոսն է, նրանց մոտ 20 տոկոսը առնչվել է հայկական հարցերով՝  իրենց գաղութային հարցերով կամ ընդհանրապես հայկական հարցերով: Մեր գործը պետք է լինի նախ այս 20 տոկոի մեջ վերաաշխուժացնել իրենց կապը ընդհանուր հայկականության հետ և, անշուշտ, Հայաստանի հետ, և փորձել այն մնացած 80 տոկոսին ինչ-որ ձևով հասնել:

Մենք արդեն սկսել ենք մեր գալիք տարիներին ձևեր որդեգրել, որ այն երիտասարդները կամ ընդհանրապես հայությունը, որոնք հեռացել են հայկական կյանքից, հետզհետե հետ բերել, որովհետև իրենք են ռեսուրսը, իրենք են ներուժը, որոնց միջոցով մենք պիտի փորձենք ընդարձակել և մեր կատարած աշխատանքի ծավալը մեծացնել: Այնպես չէ, որ սփյուռքահայությունը բացարձակ հետաքրքրված չէ Հայաստանով: Ընդհակառակը՝ հատկապես հին Սփյուռքի համար (Միջին Արևելքի և Ամերիկայի) համար Հայաստանը միշտ եղել է երազ, որն այսօր իրականացավ:

– Այո, բայց նրանք չեն ասում ՝ այս իշխանությունն օրինականության հետ խնդիրներ ունի, եկեք ավելի որակյալ կառավարություն ձևավորենք Հայաստանում, որը կզարգացնի երկիրը:

– Հիմա ամեն մարդ իր ներդրումն է կատարում իր ձևով: Այսօր, երբ Սեմ Սիմոնյանը գալիս է և հիմնում է «Թումոն», այսօր, երբ պարոն Էրնեկյանը գալիս և տարբեր բաներ է հիմնում Հայաստանում, վերջիվերջո նոր սերունդ է ստեղծվում: Սփյուռքի համար քաղաքականությանը խառնվելը հեշտ բան չէ: Այսինքն՝ մարդ պետք է այստեղ ապրի, այստեղ տեսնի, թե ճիշտը որտեղ է, սխալը որտեղ է, և ես համաձայն չեմ, որ Սփյուռքը, հեռվում՝ Լոս Անջելեսում կամ Բեյրութում, Հալեպում կամ Բուենոս Այրեսում նստելով, պետք է թելադրի, թե Հայաստանի պետությունը ինչ պետք է անի կամ ինչ չպետք է անի: Նախ պետք է ինքն ավելի մոտ զգա իր հայկականության հետ, այն նիշը գտնի, թե ինքը ինչ ներդրում կարող է բերել, կարևոր չէ միայն Հայաստանի մեջ, իր գաղութի մեջ սկսելով հզորացնելու ազգը, և երբ որ կգա այստեղ կհաստատվի և այլն, ճիշտ ձևով կհասկանա, որովհետև շատ ժամանակ այն նկարը սխալ ձևով է, որ փոխադրվում է Հայաստանից դեպի Սփյուռք:

Մենք միշտ փորձում ենք մեր երիտասարդներին, հատկապես մեր վերջին համագումարի ընթացքում, ընդհանրապես մեր համագումարներին, որ այստեղ՝ Հայաստանում տեղի են ունենում, և մեծ թվով պատգամավորներ են գալիս աշխարհի բոլոր երկրներից, և ընդհանրապես մենք նրանց տուրիստական բաներ էինք պատրաստում, այս անգամ որոշեցինք, որ չէ, եկեք մեր բոլոր մասնակցողներին ցույց տանք Հայաստանի մեջ հաջող ծրագրերի մասին, որպեսզի իմանան, որովհետև նեգատիվ օրինակները շատ դյուրին են ճամփորդում դեպի Սփյուռք:

Մենք չենք ասում, որ Հայաստանում ամեն ինչ փայլուն է, վարդագույն է, անչափ նայիվ մոտեցում չունենք, բայց սխալի դիմաց սփյուռքահայ հատկապես երիտասարդին պետք է ցույց տաս, որ հաջող օրինակներ էլ կան Հայաստանում, որովհետև եթե անընդհատ նեգատիվիզմը առաջ տանես, կհիասթափեցնես երիտասարդին, և քո ներուժը կպակասի: Մենք ասում ենք, որ, այո՛, սխալներ կան, սխալները կշտկվեն, և հույս պետք է տաս, որ սխալները կշտկվեն, ցույց պիտի տաս, որ բավականին հաջող ծրագրեր կան, քիչ առաջ արդեն նշեցի՝ «Թումոն» կա, Ամերիկյան համալսարանը կա, «Այբ»-ը կա, Դիլիջանի դպրոցը կա, Տաթևի ծրագիրը, Գյումրիում են հիմա մարդիկ սկսել բավականին լուրջ ծրագրերի մասին մտածել և այլն: Այսինքն՝ մենք միշտ պետք է հույս ունենանք, մենք իրավունք չունենք հուսահատվելու, հուսախաբվելու և ժամանակ կորցնելու, մենք պետք է աշխատենք մեր ազգը հզորացնել՝ սկսելով Հայաստանից, հատկապես միաժամանակ հզորացնել մեր Սփյուռքը, մեր ցանցն աշատեցնել, ընդգրկել նոր երիտասարդներ, որոնք հեռացած են և այլն:

– Այսինքն՝ Ձեր առաքելությունը Հայաստանը Սփյուռքի համար ավելի գրավիչ դարձնելն է:

– Իհարկե: Մենք համոզված ենք, որ առանց հզոր Հայաստանի մեր ազգը շատ կտկարանա: Սփյուռքի մեջ հայապահպանումը, ինքնությունը, մշակույթի պահպանումը շատ դժվար գործ է: Ես սփյուռքահայ եմ, Սիրիայից եմ եկել, երկար տարիներ մենք գործել ենք Սիրիայում, մեր կենտրոններում, դպրոցներում: Չեք կարող երևակայել, թե իբրև կազմակերպություն, իբրև գաղութներ, որքան զգացին, որ իրենց ուսերի վրայից մեծ բեռ ընկավ, երբ Հայաստանը անկախացավ: Որովհետև հայկական միջավայրում ապրող բոլոր ափյուռքահայերի (որոնք ինչպես նշեցի, սփյուռքահայության մոտ 20 տոկոսն են ներկայացնում)  ուսերի վրա շատ մեծ բեռ կար՝ լեզու պահպանել, մշակույթ պահպանել, եկեղեցի, կրոն և այլն: Եկեղեցին այսօր մեր ազգային ինքնության հիմքերից մեկն է, այո իր կրոնական նշանակությունն ունի, բայց եկեղեցին է, որ մեր ազգը պահել է տարիներ շարունակ, երբ որ մենք պետություն չունեինք: Այս ամենը շատ մեծ բեռ էր սփյուռքահայության վրա: Հիմա այս բեռը բավականին թեթևացավ, բայց ուրիշ մարտահրավերներ ունենք: Ինչպես նշեցի` մենք այսուհետ պետք է մտածենք մեր ազգի բարգավաճման մասին, մտածենք, թե ինչպես կարող ենք մեր ազգն ավելի հզորացնել և ավելի առաջ տանել գալիք տարիների ընթացքում:

– Հատկանշական է, որ Դուք անընդհատ խոսում էիք երիտասարդներին Հայաստան բերելու անհրաժեշտության մասին, բայց Հայաստանը հզորացնելու համար նաև Հայաստանի երիտասարդներն էլ պետք է լինեն ավելի կրթված, և իհարկե ցանկալի է, որ նրանք կրթություն ստանան արտասահմանում: Ի՞նչ կրթական ծրագրեր կան այս ուղղությամբ:

– Մենք արդեն տարիներ շարունակ կրթաթոշակներ ենք հատկացնում հայ ուսանողներին, և այսօր, փառք Աստծո, մեզ են միանում նաև այլ կազմակերպություններ ուրիշ ուղղությամբ. այսօր «Լույս» հիմնադրամը մոտ 400 ուսանողների կրթաթոշակ է հատկացրել, որոնք հնարավորություն են ստանում աշխարհի 10 լավագույն համալսարաններում կրթություն ստանալու: Համագործակցում ենք «Լույս»-ի հետ, շատ հետաքրքրական ծրագրեր ենք մշակել, որ այս երիտասարդները որոշ կապ պահեն, եթե հայաստանցի են, և կապ ստեղծեն, եթե սփյուռքահայ են, և նրանք ստանում են «Լույս» հիմնադրամի կրթաթոշակ: Գալիս են իրենց խմբերով և Հայաստանի զարգացման որոշ ծրագրեր են մտածում միասին, նախ՝ նրանց ցանցը բավականին ուժեղանում է Հայաստանի և Սփյուռքի երիտասարդների միջև՝ և՛ անմիջապես, և՛ հեռանկարի իմաստով, Հայաստանի տաբեր մարզերում, սահմանամերձ գյուղերում և այլն: Այս տարիների ընթացքում, երբ մենք այս կրթաթոշակները հատկացնում ենք հայ աշակերտներին, անշուշտ կան և՛  Հայաստանից, և՛ Սփյուռքից երիտասարդներ, շատ փայլուն արդյունքներով է, որ նրանք հաճախում են իրենց համալսարանները և ավարտում են, և մենք փորձում ենք նրանց բոլորի կապը հաստատել հայրենիքի հետ և տարբեր ուղղություններով որոշ ներդրումներ ձեռք բերել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում