Քրիստոֆեր Նոլանին առաջարկել են բեմադրել Ջեյմս Բոնդի մասին հաջորդ ֆիլմը՝ հայտնում է The Daily Mail-ը:
Կինեմատոգրաֆիստը նոր նախագիծը արդեն սկսել է քննարկել բոնդիանայի պրոդյուսերներ Բարբարա Բրոկկոլիի ու Մայքլ Ուիլսոնի հետ:
Կողմերի միջև բանակցությունները դեռ գտնվում են վաղ փուլում: Մոտ ժամանակներս Նոլանը ծրագրում է ևս մեկ նախագծի վրա աշխատել, որտեղ ներգրավված են լինելու Էնն Հեթեուեյը, Ջեսիկա Չեսթեյնն ու Մայքլ Քեյնը:
Բոնդի մասին վերջին ֆիլմը՝ «007. «Սքայֆոլ կոորդինատները» (Skyfall) վարձույթ է դուրս եկել 2012թ. հոկտեմբերին:
Ներկայում Նոլանի վերջին ավարտված աշխատանքը Բեթմենի մասին ֆիլմն է՝ «Մութ ասպետ. Լեգենդի վերածնունդը» (The Dark Knight Rises):











































