Ամերիկացի դերասան Մորգան Ֆրիմենը հանդես է եկել հաջակցություն ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Նա նշել է, որ Քլինթոնին համարում է վստահության արժանի քաղաքական գործիչ, և ընդգծել, որ ցանկանում է նրան տեսնել պետության ղեկավարի պաշտոնում։
Ֆրիմենը «քաղաքական աբսուրդ» է համարում Քլինթոնին զրպարտող տեղեկությունները, որոնք տարածում են քաղաքական արշավի նրա մրցակիցները։









































