Մենք ինչպիսի՞ բանակ ունենք. սա սովետական բանակի գավառական սուրոգատ է: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ Վարուժան Ավետիսյանը՝ հավելելով, որ անշուշտ մեր բանակում մեծ մասը նվիրյալներ են ծառայում, և նրանց անձնուրացության շնորհիվ է, որ մենք կարողնում ենք այսօր դեռ պետություն ուենալ:
Նրա խոսքով՝ ճգնաժամը մեր երկրում համակարգային բնույթ է կրում, և բանակը, անշուշտ, չի կարող անմասն լինել այս ամենից, քանի որ պետության կարևոր բաղադրիչն է:
«Մինչև մեր երկրում իրապես ազգային շահեր արտահայտող և մարդկային նկարագիր ունեցող ընտրախավ չձևավորվի, և այդ ընտրախավը չկառավարի երկիրը, մինչև պետական կառավարման համակարգը, այդ թվում՝ պաշտպանական համակարգը և նրա կառավարման բաղադրիչը արմատական դրական փոփոխությունների չենթարկվեն, այս վիճակը կշարունակվի:
Մանրամասները տեսանյութում:







































