Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի տարբեր ոլորտների մասնագետներ աշխատանքային այցով ժամանել են Վրաստանի ներքին գործերի նախարարություն:
Այցի շրջանակներում տեղի է ունեցել Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի աշխատակիցների, պահակային ոստիկանության, շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության, մաքսային ծառայության և այլ վարչությունների հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է Թբիլիսիի միջազգային օդանավակայանում CONDUIT համակարգ տեղադրելու պլանը, որը կապահովի ուղևորների մեջ միջազգային հետախուզման մեջ գտնվող մարդկանց նույնականացումը, ինչպես նաև պայթուցիկ նյութերի հայտնաբերումը և այլ հարցեր:









































