Չեխիայում գործազրկության մակարդակն ամենացածրն է Եվրոպայում 2008-ից ի վեր և նվազագույնը, հաղորդում է Prague Post-ը:
Միջինում եվրոգոտում անցյալ տարվա դեկտեմբերին գործազրկությունը կազմել է 10.4 տոկոս: 2014-ի համեմատ ցուցանիշը նվազել է 1 տոկոսով:
Եվրամիությունում 2015-ի դեկտեմբերին գործազրկության մակարդակը կազմել է 9 տոկոս, ինչը 2009-ից ի վեր 28 երկրների համար ամենացածր ցուցանիշն է:
Գերմանիայում և Չեխիայում արձանագրվել է գործազրկության ամենացածր ցուցանիշը` 4.5 տոկոս:









































