Հունաստանի դպրոցներում մեկնարկել են համահունական քննությունները, որոնց արդյունքներով աշակերտներն ընդունվում են բարձրագույն ուսումնական հաստատություններ: Դրանք սկսվել են՝ չնայած ուսուցիչներն ավելի վաղ սպառնացել էին գործադուլ անել դրանց անցկացման ժամանակ՝ հայտնում է RIA Novosti-Ն:
Այսօր հույն աշակերտները քննություն են հանձնում նոր հունարենից:
Միջնակարգ կրթության աշխատողների արհմիությունը մեկ շաբաթ առաջ որոշել էր գործադուլ հայտարարել քննությունների ժամանակ՝ կառավարությունից պահանջելով չեղյալ հատարարել շաբաթական աշխատաժամանակը երկու ժամով ավելացնելու որոշումը և ուսուցիչներին պարտադրաբար այլ դպրոցներ տեղափոխելը:
Սակայն կառավարությունը հայտարարել էր, որ թույլ չի տա խափանել քննությունները:







































