MK-Turkey-ի փոխանցմամբ՝ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավոր Այդին Ունալն առաջարկել է փակել ընդդիմադիր մի շարք ԶԼՄ-ներ։ Որպես «հիմնավորում»՝ նա ներկայացրել է այդ ԶԼՄ-ների կողմից «ահաբեկչական գործունեություն քարոզելը»։
Անկարայի վերջին ահաբեկչությունից հետո Ունալը հայտարարել է. «Հաստատ է, որ այնպիսի ԶԼՄ-ները, ինչպիսիք են Cumhuriyet թերթն ու T24 լրատվական պորտալը, պետք է փակվեն։ Նրանք զբաղվում են ոչ թե լրագրությամբ, այլ՝ ահաբեկչական կազմակերպության (PKK) օգտին քարոզչություն կատարեկով։ Թուրքիայում տեղի են ունեցել մեծ փոփոխություններ, և մեր անկախությունը վտանգի տակ է»։










































