Կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստին այսօր քննարկվող «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկմանը եզրափակիչ ելույթում Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը կրկին անդրադարձավ իր ձևակերպած՝ քաղաքական նպատակահարմարություն արտահայտությանը, որը շատ շահարկվեց. «Քաղաքական նպատակահարմարության վրա զարմանում է մի քաղաքական ուժի ղեկավար, որը քաղաքական տանտիրոջից վերածվել է քաղաքական վարձակալի: ԱԺ-ում լինելով՝ ես ականատես եմ եղել քաղաքական խմբակցության ներսում քաղաքական ապաստան տրամադրելու գործառույթի:
Անկեղծության վրա ինչո՞ւ եք զարմանում, չե՞ք տեսել, թե՞ նորություն է: Երբ որ զոհաբերություններից եք խոսում, ես, օրինակ, ավելի վատ եմ տանում, երբ զոհաբերվում են մարդկային հարաբերությունները, ճիշտ արժեքները, այլ ոչ թե ինչ-ինչ թվացյալ, մտացածին արժեքներ: Երբ մեղավորներ եք փնտրում, մի մոտռացեք ձեր մեջ փնտրել: Ե՞ս եմ մեղավոր, թե այս դահլիճում նստածներից շատերը»…
Մանրամասները՝ տեսանյութում:







































