Բրյուս Ուիլիսը «Էքսպիրացիա» (Expiration) էքշըն-ֆիլմում կմարմնավորի վարձու մարդասպանի: Ֆիլմի նկարահանումները նախատեսված են 2014թ. մարտին՝ տեղեկացնում է filmpro.ru-ն:
Ֆիլմը նկարահանվելու է Բրայան Թակերի սցենարով:
Emmett/Furla ընկերությունը նախագծի շնորհանդեսը կատարել է Կաննի կինոշուկայում:
Ռենդոլ Էմեթն ու Ջորջ Ֆուրլան առաջին անգամ չեն աշխատելու Ուիլիսի հետ՝ նրանք եղել են դերասանի մասնակցությամբ 2 մարտաֆիլմերի պրոդյուսերներ:
Emmett/Furla-ն կներկայացնի մի շարք թրիլերներ՝ «Երկու հրացանափող»՝ Մարկ Ուոլբերտի ու Դենզել Վաշինգտոնի մասնակցությամբ, «Սառած հող»՝ Նիքոլաս Քեյջի ու Վանեսա Հաջենսի մասնակցությամբ:









































