Սիրիացի աշխարհազորայինների ազգային ջոկատները վերջին 2 շաբաթներին Սիրիայի հյուսիսարևելյան Ալ-Հասիկա նահանգում գրոհայիններից ազատագրել են 47 գյուղ։ Այս մասին հայտնում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական աղբյուրին։
«Սիրիայի դեմոկրատական ուժերն Ալ-Հասիկա նահանգի հարավում ազատագրել են 47 գյուղ և շարժվում են Շադադի քաղաքի ուղղությամբ»,- ասել է աղբյուրը։
Հինգշաբթի նրանք կտրել էին ԴԱԻՇ-ի զինման ուղին իրաքյան Մոսուլի և սիրիական Ալ-Հասիկայի միջև։ Շադադի քաղաքի արևելքում նրանց հաջողվել է նաև իրենց վերահսկողության տակ վերցնել գազավերամշակող գործարան և նավթահանք։
Շադադի քաղաքը Ալ-Հասիկա նահանգում ԴԱԻՇ-ի գլխավոր պատվարներից մեկն է։








































