«Եվրատեսիլ 2013»-ի Ֆինլանդիայի ներկայացուցիչ Քրիստա Սիեգֆրիդսն իր ելույթն ավարտել է բեմի վրա պարող աղջիկներից մեկի հետ կրքոտ համբույրով: Այսօր՝ ապրիլի 17-ին աշխարհը նշում է Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը: Այս մասին հայտնում է Newsru.com-ը:
Marry me երգը, որով Սիեգֆրիդսը ներկայացել է մրցույթում, գրված է հաջակցություն միասեռ ամուսնությունների: Ֆինն շիկահերը բեմ է դուրս եկել հարսանեկան զգեստով: Նշենք որ Ֆինլանդիան անցել է եզրափակիչ փուլ:
Երգչուհին չի վախենում, որ իր սկանդալային քայլը կարող է ինչ-որ մեկին դուր չգալ: Նրա խոսքերով՝ կան պահպանողական երկրներ, որոնք իրենց միավորներ չեն տա, սակայն դա իրենց շոուն է, և իրենք կարծում են՝ դա լավ է:








































