Ամերիկյան սուպերմարկետներում վաճառվող պարմեզան պանրի մեջ հայտնաբերել են ցելյուլոզայի հավելուկ, որը ստանում են փայտից: Այս մասին հայտնում է Business Insider-ը:
Ցելյուլոզա պարունակող պանիրը հայտնաբերվել է սուպերմարկետների խոշոր ցանցերում, այդ թվում՝ Whole Foods-ում, Walmart-ում և Kraft-ում: Սննդային հավելուկի պարունակությունը տարբեր նմուշներում եղել է 3,8%-8,8%: Միևնույն ժամանակ, արտադրանքի փաթեթի վրա գրված է եղել պանրի 100% պարունակության մասին:
Նշվում է, որ ընդհանուր առմամբ ցելյուլոզան անվնաս է: Միաժամանակ, այն զգալիորեն էժան է պանրից:









































