Ամերիկացի ռեփեր The Game-ն առաջարկել է երաժիշտ Քանյե Ուեսթին 10 մլն դոլարի չափով դրամական օգնություն այն բանից հետո, երբ Քանյեն Twitter-ում հայտնել էր 53 մլն դոլարի չափով իր բանկային պարտքի մասին և Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգից 1 մլն դոլար խնդրել որես օժանդակություն իր գաղափարներին։ Այս մասին հայտնում է NME-ն։
The Game-ը, սակայն, պայման է առաջադրել. Ուեսթը պետք է իր հետ Դուբայ ուղևորվի՝ սքայդայվինգով զբաղվելու համար։ Ռեփերը հստակեցրել է, որ ճանապարհի և այլ ծախսերը կվճարի սեփական գրպանից։
Ուեսթը դեռևս չի արձագանքել այդ առաջարկին։









































