Wednesday, 22 07 2026
Լայնածավալ ճանապարհաշինական ծրագրեր Գյումրիում
Կամավոր հանձնվել են ինքնաձիգներ, նռնակներ և զինամթերք
Սփյուռքում ապրող հայ երեխան պետք է կապված լինի Հայաստանի հետ՝ սովորելով հայերեն. Արթուր Մարտիրոսյան
Ուսումնասիրվել են բուժառուների իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր․ Պաշտպանը՝ Սյունիքի նյարդահոգեբուժական դիսպանսերում
00:00
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
ՊՆ N զորամասի զինծառայող է մահացել
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան
Անձնագիրը պետք է հարազատության զգացում փոխանցի․ ՆԳ նախարար
Վենետիկում քննարկվել են Հայաստանի և Իտալիայի տնտեսական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները
Ձերբակալվել է ապօրինի զենք և զինամթերք պահելու ու կրելու մեջ կասկածվող երկու անձ
Անրի Վեռնոյի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
Հրդեհ՝ Նազարբեկյան թաղամասում․ տեղում է 2 մարտական հաշվարկ
Փրկարարները «Կարմիր Սար»-ում հայտնաբերել են զբոսաշրջիկին
Գարիկ Սարգսյանը դադարեցնում է Վեդի համայնքի ղեկավարի լիազորությունները
22:00
Տեխնոլոգիական առաջընթացի նոր վտանգները
21:50
Հայ ըմբիշները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ոչինչ չի խանգարում, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություններ հաստատեն
21:30
Թեհրանը հուսահատորեն հանդիպում է փնտրում․ Թրամփ
Ադրբեջանի զորքերը Հայաստանում խոչընդոտ են ԹՐԻՓՓ-ին
21:09
Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
Իրանը «կանցնի հարձակմա՞ն»
Ադրբեջանից մատակարարումներն ամրապնդում են Հայաստանի էներգետիկ անվտանգությունը․ Ալիև
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով հաղորդում է ներկայացրել դատախազություն
20:30
Ումերովը Վաշինգտոնում Ուկրաինայի դեսպանի պաշտոնի հիմնական թեկնածուներից է
20:10
Զելենսկին քննարկել է Բելառուսի տարածքից Կիևի ուղղությամբ հնարավոր հարձակումը
Սիսիանում գտնվող 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքին
Օզգյուր Օզելը հայտարարել է նոր կուսակցություն ստեղծելու մասին
Վանաձորի ղեկավարը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ
19:30
Թրամփը պատրաստում է նոր մաքսատուրքեր տասնյակ երկրների դեմ
Քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է նորանշանակ քննիչներին

Առաջիկայում ականատես կլինենք ՀՀ-Իրան հարաբերությունների առավել զարգացմանը. ՀՀ-ում ԻԻՀ դեսպան

Հայաստանում Իրանի Իսլամական արտակարգ և լիազոր դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջադին այսօր հյուրընկալվել էր Երևանի պետական համալսարանում՝ մասնակցելու Իրանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին նվիրված միջոցառմանը, որի ընթացքում ճեպազրույց ունեցավ հայաստանյան լրատվամիջոցների հետ:

Ստորև ներկայացնում ենք ճեպազրույցի տեքստն ամբողջությամբ:

«Ազատություն» ռ/կ. Պարոն դեսպան, Հայաստանը գազ-էլեկտրաէներգիա գործարքից դուրս բանակցություններ վարո՞ւմ է Իրանի հետ գազ գնելու շուրջ: Իրանի էներգետիկայի նախարարը վերջերս հայտարարեց, որ նախատեսվում է իրանական գազի ծավալների մեծացում: Ի՞նչ նկատի ուներ իրանական կողմը:

– Մենք այս պահի դրությամբ աշխատում ենք համագործակցել երկու երկրների միջև կնքված համաձայնագրի շրջանակներում: Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց. այս պայմանագրի շրջանակներում շարունակվելու է համագործակցությունը, և կփորձենք ընդլայնել այդ համագործակցությունը: Անշուշտ, եթե ապագայում որոշումներ կայացվեն, այդ մասին ձեզ կտեղեկացնենք:

«Արարատ» հեռուստաընկերություն.Պատժամիջոցների վերացումից հետո տնտեսական հարաբերությունների նոր հարթակ բացվեց, մի քանի ուղղություն նշվեց, ավելի մանրամասն կնշե՞ք՝ ո՞ր ուղղություններն են ռեալ տնտեսական համագործակցության շրջանակում:

– Իրանը և Հայաստանը համարում ենք հարևան երկրներ, և միմյանց հետ տնտեսական հարաբերություններ զարգացնելու առումով որևէ սահմանափակում չունենք: Հաշվի առնելով, որ վերջին ժամանակահատվածում ակտիվացել են երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերը, մենք մոտ ապագայում ականատես կլինենք երկու երկրների հարաբերությունների առավել զարգացմանը: Ես կարծում եմ, որ երկու երկրներն էլ կօգտվեն միմյանց հնարավորություններից:

Հանրային հեռուստաընկերություն. – Իսկ քաղաքական տեսանկյունից՝ Հայաստան-Իրան հարաբերությունները ի՞նչ փոփոխություն կկրեն պատժամիջոցների վերացումից հետո:

– Մենք անգամ պատժամիջոցների ժամանակ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի հետ, իսկ պատժամիջոցների չեղարկումից հետո այդ հարաբերություններն էլ ավելի կզարգանան: Իրանը և Հայաստանը ամենածանր պայմաններում և ծանր վիճակներում միշտ օգնել են միմյանց, և այդ համագործակցությունը, այդ վերաբերմունքը կշարունակվի:

«Ազատություն» ռ/կ. – Պարոն դեսպան, գազի բանակցությունները միայն գազ-էլեկտրաէներգիա գործարքի շրջանակներում է, թե՞ հնարավոր է՝ նաև այդ գործարքից դուրս բանակցություններ տարվեն, այսինքն՝ Հայաստանը ուղիղ գազ գնի Իրանից իր կարիքների համար:

Այս պահի դրությամբ մենք համագործակցում ենք այն համաձայնագրի շրջանակում, որը կնքվել է երկու երկրների միջև: Անշուշտ, եթե ապագայում որոշումներ կայացվեն, անպայման կտեղեկացնենք ձեզ այդ մասին:

«Արարատ» հեռուստաընկերություն. – Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման առումով Իրանն ի՞նչ ծրագեր ունի. իր կողմից կսկսի՞ երկաթգծի կառուցումը՝ անկախ նրանից՝ Հայաստանը կսկսի թե ոչ:

– ՀՀ տրանսպորտի նախարարը և Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարը բանակցել են այդ հարցի շուրջ: Մոտ ապագայում նախատեսվում է Իրանից փորձագետների և մասնագետների պատվիրակության այցը Հայաստան՝ տնտեսատեխնիկական հիմնավորումներն ուսումնասիրելու:

«Արարատ» հեռուստաընկերություն. – Իսկ Մեղրիի ՀԷԿ-ի հետ կապված՝ ի՞նչ աշխատանքներ կտարվեն:

– Միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ երկու երկրների նախարարները խոսել, բանակցել են այդ հարցի շուրջ: Եթե որոշում կայացվի, այդ մասին ԶԼՄ-ներին կտեղեկացվի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում