Կառավարության նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանին՝ նոր պաշտոնում նշանակվելու առթիվ:
«Պարոն Կուտոյանն այսօր առաջին անգամ ներկա է կառավարության նիստին: Շնորհավորում ենք նրան ԱԱԾ տնօրենի պաշտոնում նշանակվելու առիթով և ցանկանում բեղմնավոր աշխատանք»,- ասաց ՀՀ վարչապետը:
Կուտոյանն ԱԱԾ տնօրեն է նշանակվել փետրվարի 12-ին:







































