ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության ղեկավար Մայքլ Ռոջերսը հայտարարել է, որ առնվազն 130 մարդու կյանք խլած Փարիզի ահաբեկչություններից հնարավոր կլիներ խուսափել, եթե ահաբեկիչները խոսակցությունները ծածկագրելու հնարավորություններ չունենային: Այս մասին հայտնում է Yahoo լրատվական պորտալը:
Ռոջերսը նշել է, որ Փարիզում հարձակումներ իրագործած ահաբեկիչների «խոսակցություններից որոշները ծածկագրված են եղել», և որպես արդյունք՝ «մենք չենք կարողացել վաղաժամ տեղեկություն հանել»:
«Պարզ է՝ եթե մենք իմանայինք, Փարիզում ահաբեկչություններ չէին լինի»,- հայտարարել է Ռոջերսը:
ԱԱԳ ղեկավարի խոսքով՝ ծածկագրումը գերատեսչության համար դժվարացնում է ահաբեկչական խմբավորումների, ինչպիսին է ԴԱԻՇ-ը, հաղորդագրությունները որսալը:









































