ԱՄՆ պաշտպանության նախարարությունը անհանգստացած է սիրիացի քրդերի և «չափավոր ընդդիմության» ուժերի միջև բախումներով` նրանց կոչ անելով պայքար սկսել ԴԱԻՇ խմբավորման դեմ:
«Մենք անհանգստացած ենք, որ ընդդիմության ուժերը, որոնց հետ մենք աշխատում ենք ԴԱԻՇ-ի դեմ պայքարում, այլ բանով են զբաղված: Բայց դա քաղաքացիական պատերազմ է Սիրիայում, այն բարդ է»,- հայտարարել է CENTCOM-ի հրամանատարության ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը:
«Մենք ցանկանում ենք, որ նրանք դադարեն պատերազմել միմյանց դեմ և սկսեն պատերազմել ԴԱԻՇ-ի դեմ»,- հավելել է նա:







































