Ռուսաստանի Կեմերովոյի շրջանում դատախազությունը հայց է ներկայացրել դատարան ընդդեմ տեղի բնակչուհիներից մեկի, ով մեղադրվում է իր կողակցի սպանության մեջ այն բանի համար, որ վերջինս խանդել է իրեն երգիչ Ստաս Միխայլովի նկատմամբ և խանգարել է դիտել համերգը հեռուստատեսությամբ։ Այս մասին հաղորդում է գերատեսչության մամլո ծառայությունը:
«Աղջկա և նրա կողակցի միջև վեճ է ծագել այն բանի պատճառով, որ նա հեռուստացույցով դիտել է Ստաս Միխայլովի համերգը: Տղամարդը խանդել է մեղադրյալին, սկսել է սպառնալիքներ տեղալ նրա հասցեին, քաշել է թևից»,- ասվում է գերատեսչության կայքում:
Այդ ժամանակ մեղադրյալը խոհանոցից վերցրել է դանակը և սպառնացել, որ կսպանի, եթե նա չդադարի վիրավորել իրեն: Սակայն տղամարդը շարունակել է, որից հետո կինը մի քանի անգամ դանակով հարվածել է նրան: Տուժածը ստացված վերքերից հիվանդանոցում մահացել է:
Հետաքննությունը հարուցել է գործ «սպանություն» հոդվածով:








































