Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանին ռուսական S-300 զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակի մատակարարումը կիրականացվի հինգշաբթի։ Այդ արարողակարգին մասնակցելու է Իրանի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգհանը, ով ներկայումս գտնվում է Ռուսաստանում։
Այդ մասին գործակալությանը հայտնել է նրա աղբյուրը։ Հաղորդվում է, որ ռուսական զենիթահրթիռային համալիրները Աստրախանի նավահանգստից Կասպից ծովով կուղարկվեն Իրան։ Ավելի վաղ Դեհգհանը հայտարարել էր, որ ռուսական S-300 զենիթահրթիռային համալիրների առաջին խմբաքանակի մատակարարումը կիրականացվի 2016 թվականի առաջին եռամսյակում։ Սրանից առաջ հաղորդվել էր, որ Իրանը ցանկանում է Ռուսաստանից գնել 8 միլիարդ դոլարի սպառազինություն ու ռազմական տեխնիկա։







































