Գերմանիան Վրաստանին կհատկացնի հավելյալ ավելի քան 130 միլիոն եվրո՝ զարգացման համար: Ինչպես հաղորդում է Trend գործակալությունը, այս մասին հայտարարվել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդարա Խադուրիի և գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության բաժնի պետ Անետ Զայդելի համատեղ ասուլիսում:
Այդ միջոցները կօգտագործվեն տարբեր ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի, գյուղատնտեսության, շրջակա միջավայրի պաշտպանության, կրթության և այլն:
Խադուրիի խոսքերով՝ այդ գումարի մի մասն իրենից ներկայացնում է պարտք` բավականին ցածր տոկոսներով, իսկ մյուս մասը գրանտ է:









































