Քեմբրիջի դքսուհի Քեթրինը և ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման հոգեկան առողջության մասին հոդվածներ են գրել The Huffington Post UK-ի համար, հայտնում է gazeta.ru-ն:
Իր հոդվածում դքսուհին պատմել է Young Minds Matter նախաձեռնության մասին: Ինչպես նա նշել է, շատ երեխաներ, այդ թվում՝ հինգ տարեկանից ցածր, հանդիպում են բարդ խնդիրների հետ` չունենալով էմոցիոնալ կայունություն, չկարողանալով դա բացատրել և օգնություն խնդրելու հարցում անվստահ լինելով:
Քեթրինի խոսքով՝ հոգեկան հիվանդության հարցերը առաջվա պես համարվում են տաբու, և հաճախ ծնողներից շատերը վախենում են բժշկի դիմել իրենց երեխաներին օգնելու համար:
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման իր հոդվածում շնորհակալություն է հայտնել դքսուհուն այն բանի համար, որ նա ուշադրություն է հրավիրել հոգեկան առողջության վրա` հատկապես երեխաների: Նա նաև հիշեցրել է, որ ավելի քան 40 միլիոն ամերիկացիներ տառապում են հոգեկան խանգարումներից, օրինակ՝ ընկճախտից: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է «մեր հոգեկան առողջությունը ընդունել նույնքան կարևոր, որքան ֆիզիկականը», և դրան վերաբերվել համապատասխան ձևով:










































