62-ամյա Ջին Սթոունսը ոտքերի ցավը մեղմելու համար ստիպված է պարել՝ անկախ նրանից, թե որտեղ է գտնվում: Mirror պարբերականին տված հարցազրույցում թոշկառու կինը խոստովանել է, որ երբ հիվանդությունը սկսել է զարգանալ, ինքը նույնիսկ մտածել է ինքնասպանություն գործելու մասին:
Այսպես կոչված՝ «անհանգիստ ոտքերի ախտանիշը» նրան պատճառում է մի շարք անհարմարություններ և շատ ուժեղ ցավ: Տհաճ զգացողություններից ազատվելու համար նա պարում է ամեն տեղ:
Ջինն առաջին անգամ ոտքերում տարօրինակ զգացողություններ է ունեցել 18 տարեկան հասակում, երբ չի կարողացել նստած մնալ բինգո խաղի ժամանակ:
Կինը նշել է, որ իր մայրը ևս տառապել է այդ հիվանդությամբ, և բժիշկներն ասել են, որ այն փոխանցվում է ժառանգաբար:








































