Filmpro-ն ներկայացնում է հոլիվուդյան դերասանների ամաչկոտ յոթնյակին, ովքեր հրաժարվում են կինոյում մերկ նկարահանվելուց:
Բրեդ Փիթ

Վաղ տարիքում նա նկարահանվել է անկողնային տեսարաններում և անկեղծ ֆոտոսեսիաներում, սակայն այժմ հրաժարվում է նկարվել նույնիսկ մերկիրան: Բրեդ Փիթը համարում է, որ դա դուր չի գա իր երեխաներին:
Էմմա Ուոթսոն

Հարի Փոթերի ֆիլմում Հերմիոնայի դերասանուհին մերկ չի նկարահանվում, քանի որ արդեն երկար տարիներ ունի ֆեմինիստական հայացքներ:
Ջեյմի Դորնան

Ջեյմիի կինը` Ամելիա Դորնանը նրան արգելել է մերկ նկարահանվել:
Ջուլիա Ռոբերթս

Ջուլիա Ռոբերթսը իր կարիերայի ընթացքում ոչ մի անգամ մեծ էկրանում չի հանվել: Նա մի անգամ չէ, որ հրաժարվել է դրանից` նշելով, որ այդպիսի տեսարանները չեն մտնում դերասանուհու պարտականությունների մեջ:
Մեգան Ֆոքս

Հոլիվուդի գեղեցկուհիներից մեկը ամենաշատը ինքն իրեն թույլ է տվել նկարահանվել ներքնազգեստով կամ լողազգեստով:
Ջեսիկա Ալբա

Հոլիվուդի ևս մեկ ժամանակակից սեքս-խորհրդանիշին երկրպագուները մերկ չեն տեսել: Ջեսիկան չի ուզում, որ
հարազատները իր համար ամաչեն:
Սառա Ջեսիկա Պարկեր

Դերասանուհին ոչ միայն հրաժարվում է մերկ նկարահանվելուց, այլ նաև թույլ չի տալիս այդպիսի տեսարաններում փոխարինողների մասնակցությունը: Չար լեզուներն ասում են, որ նա դժգոհ է իր կազմվածքից:




































