Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Սիրիայի հետ սահմանին Թուրքիայի գործողությունները որակել է «բացարձակ բեսպրեդել»:
«Սիրիային աջակցող միջազգային խմբի կողմից մյունխենյան հայտարարությունների ընդունման ու ստորագրման պայմաններում, երբ բոլոր երկրները միտված են բռնության դադարեցմանը, Թուրքիան իր սահմանից կրակում է բնակավայրերի վրա, այնտեղ ուղարկում է փող, մարդկանց, նյութատեխնիկական միջոցներ»,- ասել է նա։
Զախարովան հավելել է, որ այդ ամենի պատճառն այն է, որ Անկարան չի կարողանում հաշտվել, որ այդ շրջաններն ազատագրվել են ահաբեկիչներից։









































