Սիրիական ռազմաօդային ուժերը Հալեպ նահանգում ոչնչացրել են ԴԱԻՇ խմբավորման առնվազն 70 գրոհայինների։ Այս մասին հայտնում է ազգային SANA գործակալությունը՝ հղում անելով զինվորական աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ ավիացիան մեծ թվով թռիչքներ է իրականացրել Ալ-Բաբ քաղաքի շրջանում և Հալեպից 30 կմ հյուսիս-արևելք ընկած հարևան գյուղերում։ Նա նշել է, որ հարվածների հետևանքով սպանվել է ԴԱԻՇ-ի 70 գրոհային, ևս 70-ը վիրավորվել են։ Ոչնչացվել են տեխնիկա և գրոհայինների հենակետեր։







































