ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բացել է Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Չելսի»-ի դեմ հանդիպման հաշիվը:
ՊՍԺ-ի առաջատարի համար այդ գոլն առաջինն էր 2016 թվականի օրացույցային տարում:
Այդպիսով, Իբրահիմովիչը Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության պատմության մեջ առաջին ֆուտբոլիստն է, ով նվազագույնը մեկական գոլ է խփում 10 տարի անընդմեջ: Այդ մասին հայտնում է Infostrada Sports-ը:





































