Մեքսիկայի հյուսիսում գտնվող Թամաուլիպաս նահանգի Սյուդադ-Վիկտորիա քաղաքի բանտի կալանավորներն անկարգություններ են կազմակերպել, որի արդյունքում 7 մարդ է տուժել: Տարածաշրջանի իրավապահ մարմինները հրաժարվել են կատարվածը համարել ապստամբություն՝ հայտարարելով, որ խոսքը երկու հակադիր խմբավորումների միջև ծեծկռտուքի մասին է: Այս մասին հաղորդում է TASS-ը:
«7 մարդ է տուժել, նրանք ծեծվել են, սակայն ոչ ոք հրազենային վնասվածք չի ստացել, ոչ ոք չի զոհվել»,- հայտարարել է ոստիկանության ներկայացուցիչը:









































